News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ մտադիր է կրկին առաջադրվել նախագահի թեկնածու:

Հայտարարությունն արվել է փետրվարի 15-ին գրանցված կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել է կուսակցությունների վերաբերյալ Մեդվեդեւի առաջ քաշած քաղաքական վերջին բարեփոխումների նախագիծը: Նախագահը հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծում, որը ավարտին կհասցնի իր նախաձեռնությունները, քանի որ դրանք լուրջ բողոքներ են հարուցել: Բայց ամենահետաքրքիրը հանդիպման ձեւաչափի ավարտին արված հայտարարությունն է եղել:

Ինչպես rbc daily-ին պատմել է  «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Նիկոլայ Լեւիչեւը, այն բանից հետո, երբ նախագահը մեկնաբանել է հնչեցված բոլոր նախաձեռնությունները, նա հավելել է, որ ապագայում եւս կհամագործակցի այս ձեւաչափի մասնակիցների հետ: «Ես ոչ մի տեղ գնալ չեմ պատրաստվում, ավելին, ես մտադիր եմ իբրեւ նախագահի թեկնածու առաջադրվել: Եւ մեծ հաճույքով ձեզ հետ կհանդիպեմ նախագահական քարոզարշավի շրջանակներում անցկացվող բանավեճերի ընթացքում»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ