News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանությունները անընդհատ ավելացրել են խորհրդարանում համամասնական ընտրակարգով ընտրվողների տեղերը, սակայն ընտրական պրոցեսները դրանից չեն լավացել: Այս մասին այսօր՝  փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արտակ Դավթյանը, անդրադառնալով ԱԺ-ում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներին:

«Խորհրդարանական լսումներն այն ձեւաչափը չեն, որը պիտի անսահմանափակ ժամանակ տրամադրեր յուրաքանչյուր ելույթ ունեցողի»,-ասաց նա, անդրադառնալով լսումների ժամանակ առաջացած դժգոհություններին, թե մի շարք պատգամավորներ ելույթ ունենալու հնարավարություն չունեցան: Դավթյանը նշեց, որ ինքն էլ ելույթի հնարավորություն ունեցավ, բավականին շատ էին ելույթ ունեցողները, յուրաքանչյուրին ընձեռված էր չորս րոպե եւ առաջացած դժգոհությունը, նրա խոսքով, միգուցե պայմանավորված է նրանով, որ չկարողացան իրենց ասելիքը տեղավորել այդ ժամանակաընթացքում:

«Ելույթների մի մեծ շարք որեւէ առնչություն չունեին բուն թեմայի հետ, խոսում էին տարբեր թեմաների մասին, ծեծված թեմաներ, բայց շրջանցվում էր համամասնական ընտրակարգին անցնելու օգուտների հարցը»,- ասաց Արտակ Դավթյանը:

Նրա կարծիքով՝  բավականին լավ էին կազմակերպված խորհրդարանական լսումները եւ բոլոր ուժերն արտահայտեցին իրենց դիրքորոշումը: Առաջին անգամ ՀԱԿ-ի ներկայացուցիչը եւս ելույթ ունեցավ եւ արտահայտեց իրենց դիքորոշումը:  Աժ պատգամավորը նշեց, որ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը ճիշտ չէ, եւ իրենք հիմնավոր ներկայացրել են խնդիրը:  Նրա խոսքով՝  արատներից զերծ չենք մնա նաեւ համամասնականին անցնելով, քանի որ թերությունները ընտրական համակարգի մեջ են, ոչ թե` մեծամասնականի եւ համամասնականի:

«Սա կլինի շատ պարզունակ քայլ, որովհետեւ մենք անընդհատ ավելացրել ենք համամասնական տեղերը, սակայն ընտրական պրոցեսները չեն լավացել»,- ասաց Արտակ Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ