News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ԵՄ «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ փետրվարի 15-ին անցկացրել է հերթական քննարկումը` Հանձնաժողովի եւ ՀՀ պետական այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԵՄ փորձագետներ Ֆաբիան Պապեն եւ Հանս-Հելմուտ Շնայդերը քննարկման մասնակիցներին ներկայացրել են օդային տրանսպորտի եւ ֆինանսական ծառայությունների մասին ԵՄ եւ Գերմանիայի օրենսդրությունը: Մասնավորապես Հ. Հ. Շնայդերն իր զեկույցում մանրամասնորեն անդրադարձել է եվրոպական քաղաքականությանը` ֆինանսական ծառայությունների ոլորտում: Փորձագետը ներկայացրել է ԵՄ հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրությունը` ֆիզիկական անձանց սպասարկման ոլորտում` անդրադառնալով ինչպես ընթացիկ հաշիվների եւ հարակից ծառայությունների, այնպես էլ վճարային քարտերի եւ վճարային համակարգի շուկայի մրցակցությանը:

Ֆաբիան Պապեն իր զեկույցում ներկայացրել է ԵՄ եւ Գերմանիայի օրենսդրությունը` օդային տրանսպորտի ոլորտում, մասնավորապես անդրադառնալով այս դաշտում մրցակցությունը սահմանափակող գործելակերպերին, գերիշխող դիրքի չարաշահման եւ համակենտրոնացումների դեպքերին: Փորձագետը ներկայացրել է նաեւ Գերմանիայում ավիացիայի ոլորտում մրցակցությունը սահմանափակող մի քանի նախադեպեր:

 ԵՄ փորձագետները մասնակիցների հետ միասին քննարկել են Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված մի քանի գործեր` օդային տրանսպորտի եւ ֆինանսական ծառայությունների ոլորտների վերաբերյալ:

Նման քննարկումները հնարավորություն են տալիս տեղեկանալ միջազգային փորձին, լավագույն գործելակերպերին եւ հետագայում կիրառել դրանք` այս կամ այն խնդրի արդյունավետ լուծմանը հասնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ