News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոալիցիոն ուժերը ամուսնական հավատարմության երդում չեն տվել, եւ պետք է հասկանալ, որ նույնիսկ նրանք են մրցակցության մեջ: Այս մասին, այսօր՝  փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ կոալիցիոն նոր հուշագրի անհրաժեշտություն չկա, որովհետեւ կուսակցությունը ներկայացնող անձինք մեկ անգամ չէ, որ արտահայտել են հուշագրին իրենց հավատարմությունը:

Արտակ Դավթյանի խոսքով` չպետք է շեղվել հուշագրից, սակայն քաղաքական բազմազանություն կա եւ այդ դրսեւորումները պետք է դիտարկել քաղաքական բազմազանության համատեքստում:

Ինչ վերաբերում  է ԲՀԿ-ին վստահելուն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մենք մեզ ենք վստահում: Իսկ այն, որ որոշակի հարցերի շուրջ կոալիցիոն ուժն ինքնուրույնություն է դրսեւորում, ինչո՞ւ չէ, կարող են լինել քայլեր, որոնք համաձայնեցված չեն կոալիցիայի հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ