News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը չի կիսում կարծիքը, թե ՀԱԿ-ն անպայման խորհրդարանում տեղ կունենա, քանի որ ՀԱԿ-ի ձայները եւ վարկանիշը նվազում է: Այս մասին, նա ասաց այսօր՝  փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես հարյուր տոկոսով համոզվածություն չունեմ, որ ՀԱԿ-ը Ազգային ժողովում կլինի: Ես դեռ երկու տարի առաջ եմ նկատել, որ իրենց գործելաոճը ամայացնող է: Հիշո՞ւմ եք, թե մեզ ինչ էին անվանում` «մոնղոլ-թաթարներ», բայց ցանկանում էին համաձայնության գալ մեզ հետ: Նրանք ասում են մի բան, անում` այլ բան: Այս պարագայում մենք տեսնում ենք, որ ՀԱԿ-ի ձայները պակասում են, ուստի ես դժվարանում եմ ասել, թե որքան տեղ նրանք կարող են ունենալ ԱԺ-ում»,- ասաց հանրապատեկան պատգամավորը:

Արտակ Դավթյանն անդրադարձավ նաեւ փետրվարի 12-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններին` նշելով, որ բավականին լավ ընտրություններ են անցկացվել, եւ եթե ՀԱԿ-ը որեւէ փաստավորված  խախտում արձանագրեր, անպայման կբողոքարկեր, պարզապես իրավական հարթությունում բողոքարկելու հիմք չեն ունեցել:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, իսկ նրա մրցակիցը ՀԱԿ-ի անդամ, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ