News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության թիվ մեկ գերակա խնդիրը Մեծամորի անվտանգության բարձրացումն է: Այդ մասին այսօր` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը; 

Նախարարը հիշեցրեց, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո Եվրամիությունը վերանայել է ատոմակայանների անվտանգության չափանիշները, այդ նպատակով անցկացնելով սթրես-թեսթեր: 2011 թ. հունիսին Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրների` Հայաստանի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Բելառուսի ներկայացուցիչները ստորագրեցին հռչակագիր, որով սեփական ԱԷԿ-ներում սթրես-թեստ անցկացնելու համաձայնություն տվեցին:

Դրանց նպատակը Եվրոպայում գործող 143 ատոմակայանների եւ կառուցվող կայանների անվտանգության գնահատումն է:

Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: Երեւանից 30 կմ հարավ գտնվող կայանը շահագործման է հանձնվել 1980 թվականին: 1988թ. Սպիտակի երկրարշարժից հետո Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց:

Ատոմակայանի վերագործարկումը տեղի ունեցավ 1995թ. նոյեմբերին: Այժմ գործում է միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5 մեգավատ հզորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ