News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վոլգոգրադի «Բելաջիո» սրճարանում բռնկված հրդեհի արդյունքում տուժածների մեջ կա Հայաստանի մեկ քաղաքացի` Սվետլանա Ղազարյանը, ով տեղափոխվել էր Մոսկվա` բուժման համար:

Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը: Նա հայտնել է, որ տուժածի վիճակը ծանր է:

Վոլգոգրադի քաղաքապետարանի կողմից հրապարակված տուժածների ցուցակում նրա վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Ցուցակում կան նաեւ այլ հայկական ազգանուններ, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են`

Շահնազյան Աննա Գեւորգի,

Սահակյան Ելենա Գրիգորի,

Ղազարյան Հովհաննես Ռաֆիկի,

Աբրահամյան Արթուր Վիլհելմի,

Մուրադյկան Արսեն Սամվելի:

Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում հրդեհը բռնկվել է փետրվարի 14-ին տեղական ժամանակով  21:27-ին: Ըստ նախնական տեղեկության` պայթել են շինությունը ջեռուցող գազի բալոնները: Տուժել է 24 մարդ, նրանցից 11-ը ծանր վիճակում են, եւս 10-ը` միջին ծանրության, երեք հոգու էլ բժիշկները տուն են թողել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ