News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 17-ին խորհրդային հայտնի մանկագիր Ագնես Բարտոյի ծննդյան օրն է: Նրա բանաստեղծությունները գիտեին խորհրդային բոլոր երեխաները. Դրանք հեշտությամբ ընթերցվում եւ մնում են հիշողության մեջ:

Դրանց միջոցով ռուսաց լեզու էին սովորում նախկին Միության բոլոր ազգերի երեխաները:  Բանաստեղծուհին այսօր կդառնար 106 տարեկան:

Շատերը մանկությունից հիշում են «Մեր Տանյան սաստիկ լալիս է» (Наша Таня горько плачет),  «Մենք եւ Թամարան» (Мы с Тамарой) «Ով չի ճանաչում Լյուբոչկային» (Кто не знает Любочку) եւ այլ ոտանավորներ: Պարզ ոճը եւ հասարակ կենցաղային լեզուն են բնութագրական Ագնես Բարտոյի բանաստեղծություններրի համար:

Մանկագրի ծննդյան օրը հիշել է նաեւ Google.ru-ն: Այսօրվա տարբերանշանը հենց նրա պատվին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ