News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված տեղեկատվական պատերազմում անհրաժեշտ է առաջ քաշել հակամարտության հայկական պատկերը եւ դեպքերն ըմբռնել քաղաքական համատեքստում: Այս մասին նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, այսօր` փետրվարի 17-ին, ելույթ ունենալով Ստեփանակերտում անցկացվող միջազգային կոնֆերանսում, որը նվիրված է ԼՂՀ-ի հռչակման 20-ամյակին:

Փորձագետը մի փոքր պատմական անդրադարձ է կատարել եւ ցարական Ռուսաստանի ժամանակներից հայերի վերաբերյալ ձեւակերպումների օրինակներ բերել, որոնք, ուշադիր զննելիս, շատ խորը քաղաքական ենթատեքստ ունեն:

Տեղափոխվելով մեր օրեր` քաղաքագետը քննադատել է ԱՄՆ-ի պահվածքը  ղարաբաղյան գործընթացի համատեքստում:

Մասնավորապես, Մանասյանը հիշեցրել է, որ Ամերիկան ամեն կերպ աջակցում էր Արցախի ազատագրական շարժմանը, բայց այն սկսելուց ընդամենը մի քանի տարի անց ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում` ներառյալ այն տարածքը, որի ազատագրմանն աջակցում էր: Այս կապակցությամբ քաղաքագետը հիշեցրել է, որ Արցախի ազատագրական շարժումը ԽՍՀՄ փլուզման գործում դետոնատորի դեր կատարեց, ինչի համար էլ դրան աջակցեց ԱՄՆ-ն:

Այնուհետեւ քաղաքագետն անդրադարձել է Ֆրանսիայում քննարկվող ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Այս կապակցությամբ նա նշել է, որ բոլորը խոսում են Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին: «Բայց դա այդպես չէ. Թուրքական հանրապետությունը եւս հայոց ցեղասպանություն է իրագործել, այդ թվում` իր տարածքից դուրս, վերջին օրինակը Ադրբեջանում հայերի ջարդերն էին», - ընդգծել է քաղաքագետը:

Նրա խոսքով` հայկական կողմի համար չափազանց կարեւոր է աշխարհին ներկայացնել հակամարտության իր պատկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ