Սոֆիայի Մշակույթի պալատի «Լյումիեր» սրահում, փետրվարի 16-ին, Բուլղարիայի ժուռնալիստների միության կողմից կազմակերպվել է լրագրող Ցվետանա Պասկալեւայի հեղինակային երեկոն, որի ժամանակ ցուցադրվել են 7 փաստագրական ֆիլմերից բաղկացած «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարից երկուսը: Երեկոն լուսաբանվել է ազգային առաջատար հեռուստաընկերությունների նորություններում: Միջոցառմանը նախորդող երեք օրերի ընթացքում Ցվետանա Պասկալեվան հարցազրույցներ է ունեցել Բուլղարիայի ազգային եւ մի շարք հեղինակավոր հեռուստաընկերություններում, ռադիո հաղորդումներում, ինչպես նաեւ մամուլում: (БНТ, Bulgaria on Air, BBT,TV-7, BTV,СКАТ,Ազգային ռադիո, Հորիզոն):
Բուլղարիայում սկիզբ է դրվել Ցվետանա Պասկալեւայի համաշխարհային շրջագայությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայում հայ առաքելական եկեղեցու Հոգեշնորհ առաջնորդական տեղապահ Աբգար վարդապետ Հովակիմյանը,հայ համայնքի ներկայացուցիչներ, բուլղարացի հյուրեր: