News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Անժելա Սարգսյանին վրդովվեցնում է այն հանգամանքը, երբ որեւէ մեկը փորձում է իր պոռնոնկարներով իր կայքի վարկանիշը բարձրացնել: Որոշ լուրերի համաձայն, նա օրերս դիմել է ոստիկանություն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ու հայտնել, որ ինչ-որ բլոգում տեղադրվել է իր մերկ լուսանկարները, որտեղից նաեւ հղում է տեղադրված իր հայտնի կայք:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ Անժելա Սարգսյանը դիմել է ոստիկանություն: Հայտնել են նաեւ, որ ոստիկանություն է հրավիրվել մի երիտասարդ, ով խոստովանել է, որ նշված կայքը պատկանում է իրեն, իսկ հոդվածն ու հղումը տեղադրել է իր կայքի ռեյտինգը բարձրացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ