News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Julien`s Auctions աճուրդային տունը վաճառքի է հանելու երգչուհի Ուիթնի Հյուսթոնի զգեստներն ու զարդարանքները, որոնցով նա հանդես է եկել «Թիկնապահը» հռչակավոր ֆիլմում:

Աճուրդային տան ղեկավար Դարրեն Ժուլիենը պատմել է, որ այդ իրերը հնարավոր է եղել վաճառքի հանել միայն դերասանուհու մահից հետո: Նրա խոսքով, սեւ թավշե զգեստը, կիսաբաճկոնն ու արհեստական մարգարիտները այժմ զգալի թանկացել են:

Սեւ զգեստի մեկնարկային գինը 1000 դոլար է, ականջօղերը` 600, կիսաբաճկոնը` 400 դոլար: Ենթադրվում է, որ վերջնական գինը մի քանի անգամ ավելին կլինի:

Աճուրդը նախատեսված է մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին, իսկ մարտի 19-ի կայանալու է անվճար ցուցադրություն: Julien`s Auctions տունը մասնագիտացել է հայտնի մարդկանց իրերի վաճառքի վրա: Նրանք ժամանակին վաճառել են Մերլին Մոնրոյի, Էլվիս Փրեսլիի եւ Մայքլ Ջեքսոնի իրերը, գրում է LifeNews-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ