News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն փետրվարի 20-ի գիշերը, Քաջարան քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Արման Գ.-ին, որի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է 20 լիտրանոց 4 տարա` 80 լիտր դիզելային վառելիքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ