News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան շրջանի Գորկի-25 բնակավայրում գտնվող հացի փռի պայթյունի հետեւանքով 4 տուժածների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, եւս երեքի վիճակը միջին ծանրության է: 

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են այն բուժհաստատության բժիշկները, որտեղ գտնվում են տուժածները:

Գործակալությունը չի հայտնում, թե տուժածներից անձամբ ով է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, սակայն LifeNews-ի տեղեկության համաձայն` մարմնի 90% այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Տաջիկստանի քաղաքացիներ 17-ամյա Իլհամ Միրքազարիմովը եւ 29-ամյա Ռուսլան Մավլադաթովը:

Մնացած 11 տուժածներից 9-ը հայեր են:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Մերձմոսկովյան Գորկի-25 բնակավայրում պայթյունի եւ նրան հաջորդած հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել, 11-ը` վիրավորվել: Զոհվածների անձը դեռեւս հաստատված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ