News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ը մտադիր չէ խառնվել կազմակերպության անդամ երկրների ներքին իրավիճակին: Այս մասին փետրվարի 21-ին տեղի ունեցած  Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիեւ-Քիշինեւ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Պատասխանելով ՀԱՊԿ-ի ընդդիմության ուժերի դեմ ձեռքբերված համաձայնության մասին հարցին` Բորդյուժան նշել է, որ խոսքը բնավ այդ մասին չէ, այլ ՀԱՊԿ-ի օգնության մասին այն դեպքերում, եթե ազգային ուժերն ի վիճակի չեն հաղթահարելու իրադրությունը:

Նա նշել է, որ մեխանիզմների մշակման մասին համաձայնությունը ձեռք է բերվել Աստանայում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովում: «Կարող է օգտագործվել ՀԱՊԿ-ի ներուժը, ոչ ռազմական, քանի որ կազմակերպության ներուժը ոչ միայն ուժային է», - նշել է Բորդյուժան` ընդգծելով, որ որոշումը պետք է ընդունվի փոխզիջումների գնալով: Ոչ մի դեպքում ՀԱՊԿ-ը չի կարող դառնալ ժանդարմական կազմակերպություն կամ էլ մասնակցել  քաղաքական հակասություններին, նշել է Նիկոլայ Բորդյուժան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ