News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն, այսօր` փետրվարի 21-ին, այցելել է Հայաստանի ոստիկանության կրթահամալիր, հանդիպել կրթահամալիրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին եւ նվիրաբերել մոտ 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ:

ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ ոստիկանության անձնակազմի ուսուցման եւ վերապատրաստման նպատակով: 

ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի կողմից նվիրաբերված սարքավորումները նախատեսված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթական եւ ուսուցողական ռեսուրսների բարելավման համար: Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ եւ սկաներներ:

Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի եւ արդարադատության ասպարեզում: 

Նախկինում ՀՀ ոստիկանությանը տրամադրված աջակցությունը ներառել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում, ՀՀ ոստիկանության ակադեմիային սարքավորումների նվիրաբերում եւ համագործակցություն տարածքային համակարգչային ցանցի ստեղծման ընթացքում: Անցյալում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների եւ կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժիններին: Ծրագրի շրջանակներում նաեւ անցկացվել են վերապատրաստման եւ կարողությունների զարգացման դասընթացներ` անդրազգային հանցավորության դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով:  

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին եւ արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ