News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ծանր հանցագործությունենրի գծով 14-րդ դատարանի կողմից ավարտին է հասցվել Դինքի սպանության գործով վճռի հիմնավորված որոշումը, որը կհանձնվի Դինքի ընտանիքի փաստաբաններին:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ` դատարանի կողմից ստորագրված որոշումը կազմված է 216 էջից եւ ներառում է հունվարի 17-ին կայացված վճռի մանրամասն հիմնավորումները:

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։

Ստամբուլի դատախազությունն իր հերթին հայտարարել էր, թե դատարանի կողմից վճռի հմնավորումը ստանալուց հետո բողոքարկելու են դատարանի որոշումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ