News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում, հաղորդում է Աբրահամի մամուլի քարտուղարությունը:

Այդ օրն Աբրահամի մրցակիցը կլինի EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկի:

«Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ»,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» համալիրում WBO վարկածով միջին քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնական գոտու համար մենամարտի 5-րդ ռաունդում Աբրահամը նոկաուտի էր ենթարկել արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ