News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին, ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երեւան ավտոմայրուղու 7-րդ կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մխրճվել ձնակույտի մեջ, տուժածներ չկան. անհրաժեշտ է մեքենան քարշակել ճանապարհի երթեւեկելի հատված:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել է «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ-ի հերթապահ Թորոսյանը, ով հետագայում տեղեկացրեց, որ ավտոճանապարհը մաքրված է եւ երթեւեկելի` հրաժարվելով դեպքի վայր տեխնիկա ուղակրկել: Իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 61 k 10238 պետհամարանիշով բեռնատար կցորդով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորակը: Վարորդը՝ Թուրքիայի քաղաքացի, 60-ամյա Տունա Ջուլֆիկառը տեղափոխվել է Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Տուժածի առողջական վիջակը բժիշկները գնահատել են բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ