News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արմավիր քաղաքում, այսօր` փետրվարի 22-ին, Երեւանյան փողոցում ավտոբուս է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ջրատարը:

Պարզվել է, որ այրվել է Ս.Հարությունյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 29 ԼԼ 115 համարանիշի ավտոբուսի սրահը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.21-ին: Հրդեհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հրդեհի ահազանգ է ստացվել նաեւ Դիլիջան քաղաքից:

Փետրվարի 21-ին, հրդեհվել է Դիլիջան քաղաքի Վասիլեւի փողոցի թիվ 98 տան երկրորդ հարկն ու տանիքը` 140 քմ տարածքով:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 08.45-ին եւ մարվել է ժամը 17.28-ին:

Այրվել է Կ.Սաղաթելյանին պատկանող երկհարկանի փայտյա տան երկրորդ հարկը եւ տանիքը`140 քմ մակերեսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ