News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է ազգությամբ հայ Սամվել Կարապետյանին, մտադիր է  գնել իտալական Roberto Cavalli նորաձեւության տունը: Այս մասին հաղորդում է Euromag.ru-ն:

Դեռեւս մի քանի տարի առաջ  «Տաշիրը» սկսել էր Casa Italia  նախագիծը, որի նպատակը Կրեմլից եւ Կարմիր հրապարակից քիչ հեռու իտալական հայտնի  նորաձեւության տների  բուտիկների տեղակայումն էր:

Փորձագետները գործարքը գնահատում են 500 միլիոն եվրոյից ոչ պակաս: Հայտնի կուտյուրյե Ռոբերտո Կավալին ինքը իր բիզնեսը գնահատում է նվազագույնը  1 միլիարդ եվրո: Իտալացի մագնատը դիտարկում է նաեւ այլ ներդրողների առաջարկները, այդ թվում` չինաստանցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ