Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այս օրինագիծը լուրջ արձագանք է գտել քաղաքական շրջանակներում եւ հասարակության շրջանում: Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ այն հակասահմանադրական է, որով թույլատրվում է բանակին խառնվել ներքին անվտանգության ապահովման խնդիրներին: Փորձագետները նշում են, որ բանակը չպետք է ներքին խնդիրների լուծման համար օգտագործվի: