News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2012 թ. հուլիսից ուժային կառույցների կենսաթոշակառուների կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ, իսկ դրա անհնարինության դեպքում` չեն վճարվի (որոշ բացառություններով): Նման որոշում է պատրաստել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը ներկայացվելու է կառավարության փետրվարի 23-ի նիստի հաստատմանը:

Որոշումը վերաբերում է պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ ոuտիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգերին: Ներկայում այդ կենսաթոշակները վճարվում են այդ մարմինների եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև կնքված պայմանագրերի համաձայն:

Սկսած 2012 թ. հուլիսից` այս համակարգերի կենսաթոշակառուներն իրավունք կստանան ինքնուրույն ընտրել այն բանկը, որից ցանկանում են ստանալ կենսաթոշակ: Այդ նպատակով բանկին կտրվի ամսական 30 դրամ ծառայության վճար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ