News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այսօր` փետրվարի 22-ին, ժամը 16.25-ին քաղաքացի Էլբակյանից ահազանգ է ստացվել, որ իր մայրը` Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը, չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 79-ամյա Ռիմա Սուվարյանը (անօգնական վիճակում, ձեռքի կոտրվածքով): Փրկարարները  պատգարակով իջեցրել են Ռիմա Սուվարյանին, ով շտապօգնության բրիգադի կողմից հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ