News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն, այսօր` փետրվարի 22-ին, այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղել են Ցեղասպանության թանգարանում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին։

Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նշել է. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին»։

Տիկին Անդրիկիենեն գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում. «Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, եւ մենք նրա կողքին ենք։ Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ