News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Գեյերի եւ լեսբուհիների եվրոպական ֆեդերացիան փետրվարի 23-ին հանդես է եկել բողոքով՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մեղադրելով հոմոֆոբիայի մեջ: Ֆեդերացիան ՈւԵՖԱ-ից պահանջում է պատժել Մոուրինյոյին:

ԲԿՄԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ Մոսկվայում կայացած մարզման ժամանակ Մոուրինյոն ՈւԵՖԱ-ի վերադաս մարմիններին անվանել է «հոմոսեքսուալիստ»:

«Հոմոֆոբիան անթույլատրելի է ֆուտբոլում, առավել եւս, եթե խոսքն ամենահայտնի ֆիգուրներից մեկի մասին է: Մենք խորապես հիասթափված ենք, որ Մոուրինյոն իր աշխատանքում այդպիսի արտահայտություններ է օգտագործել: Հատկապես, ցավալի է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլում հոմոֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում: Մենք որպես ՈւԵՖԱ-ի վաղեմի գործընկերներ պահանջում ենք համապատասխան պատժամիջոցներ կիրառել Մոուրինյոյի նկատմամբ»:

Մոուրինյոն «Լուժնիկիում» կայացած բաց մարզման ժամանակ օգնականներից մեկին ասել էր. «Դե ինչ, այդ ...-երը դեռ չգիտե՞ն, թե ինչ գնդակներով ենք մենք խաղալու»,- հաղորդում է Daily Mail-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ