News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի պետհամալսարանում, փետրվարի 24-ին, տեղի կունենա «Սկսի՛ր քո Էռասմուս Մունդուսը» միջոցառումը:

Այն կազմակերպել է «AEGEE-Երեւան» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (Եվրոպական ուսանողների ֆորում) «Էռասմուս Մունդուս» ուսանողների եւ շրջանավարտների ասոցիացիայի եւ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կստանան տեղեկություններ եվրոպական կրթական ծրագրերի, մասնավորապես «Էռասմուս Մունդուս» ծրագրի մասին: Կներկայացվեն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը` ներառյալ ուղեկցող նամակ գրելու հմտությունները, պահանջվող փաստաթղթերը եւ այլն: Միջոցառման վերջում «Էռասմուս Մունդուս» ծրագրի շրջանավարտները կպատմեն իրենց հաջողված պատմությունները, ինչպես նաեւ կլինի հարց ու պատասխան:

«AEGEE-Երեւանը» 2010 թվականից Եվրոպայի ամենամեծ ուսանողական կառույցի` «AEGEE-Եվրոպա»-ի երեւանյան ներկայացուցչությունն է: «AEGEE»-ն մասնաճյուղեր ունի Եվրոպայի շուրջ 42 երկրների 240 քաղաքներում: Նրա գաղափարախոսությունն է միասնական եւ առանց սահմանների Եվրոպայի ստեղծումը: Խրախուսելով շարժունակությունը եւ միջազգային համագործակցությունը` «AEGEE»-ն փորձում է շրջանցել ազգային, մշակութային եւ էթնիկ պատնեշները:

Իր 25 տարվա պատմության ընթացքում «AEGEE»-ն հասցրել է ձեռք բերել խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ինչպես նաեւ Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ է: Կազմակերպությունը զբաղվում է միջմշակութային փոխանակման ծրագրերով, կազմակերպում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ ամբողջ տարվա ընթացքում:

Տպել
Ամենաշատ