News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանը պաշտոնապես մեղադրել է Իսրայելին գիտնական-ատոմագետի սպանության, ու ընդհանրապես Իրանի դեմ անպատիժ թշնամական գործողությունների մեջ:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամեդ Խազաին ՄԱԿ-ի ԱԽ ներկայացրած նոտայում նշել է, թե գիտնականների ոչնչացումը իրականացվում է սիոնիստական ռեժիմի մարտական վարժանքների շրջանակներում: Նրանք նաեւ մեղադրել են Իսրայելին գաղտնի դիվերսիաների, կիբերհարձակումների եւ հոգեբանական գրոհների մեջ, հաղորդում է Al-Arabiya-ն:

«Ցավոք, այն անպատժելիությունը, որով իսրայելական ռեժիմին թույլատվրում է առ այսօր կատարել իր հանցանքները, խրախուսում են նրան` շարունակելու մարտահրավեր նետել ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ընդգծվում է փաստաթղթում:

Իրանցի դեսպանը կտրականապես հերքել է ցանկացած մեղսակցություն Թայլանդում, Հնդկաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա կատարված ահաբեկչությունների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ