News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն իր համամասնական ցուցակի համար արժանավորների պակաս չի զգում: Այդպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն, այսօր` փետրվարի 24-ին, մամուլի ասուլիսում, անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակի մասին:

«Ինձ դուր է գալիս երբ մամուլն այդ մասին խոսում է, չունենալով եւ ոչ մի ինֆորմացիա», - նշեց Վահան Հովհաննիսյանն ու հավելեց. «Չեմ ուզում վիրավորել որեւէ լրատվամիջոցի, սակայն դա ինչ-որ չափով բնորոշ է մեր մամուլին` բացարձակապես չտիրապետելով իրավիճակին, ասել, որ իրենց աղբյուրները շատ հավաստի են»:

Նա կրկին հաստատեց իր մի քանի օր առաջ արած հայտարարությունը. «Միայն այն ցուցակը կլինի հավաստի, որը կհրապարակենք մենք»:

Հարցին, թե ՀՅԴ ցուցակը կգլխավորի Հրանտ Մարգարյա՞նը, նա արձագանքեց երկու բառով. «Չգիտեմ, կտեսնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ