News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը իր համամասնական ցուցակի տեղերի համար երբեք չի վիճել եւ չի էլ վճելու: Այդ մասին, այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող` իր եւ Հեղինե Բիշարյանի միջեւ տարաձայնութունների մասին լուրերին:

Դրանց հետեւանքով, ըստ շրջանառվող լուրերի, Շահգելդյանը կորցրել է իր տեղը ցուցակի առաջին եռյակում` հօգուտ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի:

«Կուսակցությունում ոչ մի տարաձայնություն չկա: Մենք բոլորս կուսակցական պայքարի ընկերներ ենք: Խնդիրը մեզ համար կուսակցական հզորությունը եւ հաջողություններն են: Ընտրական տեղերի մասին խոսակցություններ չկան եւ չեն էլ լինելու: Մենք այդպիսին ենք եւ շարունակելու ենք այդպիսին մնալ», - ասաց Մ Շահգելդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ