News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն փետրվարի 28-ին ԱԺ-ի Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների Ազգային Ժողովին հարակից հատվածներում կազմակերպում է հավաք:

Այս առնչությամբ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես է եկել կոչով, որում ասվում է.

«Հայրենակիցնե՛ր,

Խորհրդարանական ընդդիմության պահանջով փետրվարի 28-ին ՀՀ Ազգային Ժողովը քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հանրային լայն աջակցություն ստացած առաջարկը:

ՀՅԴ-ն նիստի ընթացքում` ժամը 14-ից 16.30 սահմաններում Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների Ազգային Ժողովին հարակից հատվածներում կազմակերպում է հավաք:

Միացե՛ք եւ աջակցե՛ք հավասար պայմաններով ընրություններ անցկացնելու պահանջին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ