News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չեխիայում Հայաստանի դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին փետրվարի 23-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպմանն ասել է Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովան (Miroslava Němcová): NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ տիկին Նեմցովան նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը երկկողմ հարաբերությունների նշանակալի բաղադրիչն է: Այս առնչությամբ Չեխիայի ներկայացուցիչների պալատի նախագահը հատուկ կարևորել է երկու երկրների խորհրդարաններում տարածաշրջանայինի փոխարեն երկկողմ բարեկամական պատգամավորական խմբերի ձևավորումը, որի նախադրյալներն արդեն կան Չեխիայի օրենսդիր մարմնում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, պայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով մանրամասն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Տիգրան Սեյրանյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ