News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժամ-Միշել Հափին փետրվարի 24-ին այցելել են Մ4 միջպետական ճանապարհից դեպի Աղվերան տանող ճանապարհատված: NEWS.am-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը հայտնեց, որ դրա վերանորոգումը նախարարության կողմից առաջարկվել է  իրականացնել 2012թ.-ին` Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում կայացած մրցույթների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին:

Այցի ընթացքում նախարարը եւ ՀԲ-ի գրասենյակի ղեկավարը անդրադառձել են ՀԲ-ի նոր վարկային ծրագրի (40 մլն ԱՄՆ դոլար) նախապատրաստման ընթացքին: Երկուստեք քննարկել են նաեւ ճանապարհների վերանորոգման, դրանց հետագա շահագործման ու պահպանման աշխատանքները մեկ պայմանագրով կապալառուներին պատվիրելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ