News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ բռնցքմարտինկերն ավարտեցին ելույթը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեր մարզիկներից երեքին` Հովհաննես Դանիելյանին(49կգ), Արթուր Խաչատրյանին(81կգ) եւ Սերգո Պողոսյանին(+91կգ) հաջողվել էր հասնել կիսաեզրափակիչ, որտեղ մեր բռնցքմարտիկները պարտվեցին:

Հովհաննես Դանիելյանը 9:25 հաշվով պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովին, Արթուր Խաչատրյանը՝ կուբացի Ժուլիո Սեզար Կրուզին (4:15), Սերգո Պողոսյանը՝ կուբացի Էրիսլանդի Սավոնից (4:13):

Այս մրցաշարը Հայաստանի հավաքականի բռնցքմարտիկների համար նախապատրաստական հերթական փուլ էր օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ, որը կայանալու է ապրլի 13-22-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ