News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն ողջունում է առաջընթացը, որ ձեռք է բերվել ԵՄ եւ Հայաստանի միջեւ ասոցացման համաձայնագրի բանակցություններում, վիզային ռեժիմի եւ ռեադմիսիայի մեղմացման բանակցությունների սկիզբը, նաեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը: Այդ մասին ասվում է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ եզրակացության մեջ, որ ընդունվել է փետրվարի 27-ին Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով:

Հայտարարության մեջ ընդգծվում է 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունները միջազգային ժողովրդավարական չափորոշիչներով անցկացնելու կարեւորությունը: Խորհրդի անդամները նաեւ նշել են, թե ԵՄ-ն ուշադիր հետեւելու է Հայաստանում նախընտրական իրադարձությունների զարգացմանը:

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին շարունակել բարեփոխումները ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, դատական համակարգի անկախության ավելացման, քաղաքական բազմակարծության, լրատվամիջոցների ազատության եւ հավասար մատչելիության ապահովման, նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանման ուղղությամբ:

Նախարարները նաեւ ընդգծել են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ