News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս ձմեռ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի նկատմամբ հետաքրքրություն կար մի քանի ակումբների կողմից: Հայ ֆուտբոլիստը մեկնեց մերձմոսկովյան «Խիմկի» ու թիմի կազմում երկու հանդիպում անցկացնելուց հետո վերադարձավ Հայաստան: Պարզվեց, որ  «Խիմկին» ունի ֆինանսական խնդիրներ, ու «Փյունիկի» ֆուտբոլիստի հետ կողմերը համաձայնության չեկան: Իսկ հիմա պարզվում է, որ Եդիգարյանը այնուամենայնիվ մեկնում է «Խիմկի»: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Եդիգարյանի հետ:

Արթուր, փաստորեն «Խիմկին», ի վերջո, համաձայնեց քո տեղափոխման պայմաններին:

Փաստորեն, այո: «Փյունիկի» եւ «Խիմիկիի» միջեւ ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց, ես էլ դեմ չեմ իհարկե, դրա համար էլ տեղափոխությունը կարելի է կայացած համարել:

Իսկ Ռուսաստանի առաջին լիգայում հանդես գալն ինչպե՞ս ես գնահատում:

Կարեւորը տվյալ պահին այլ ակումբ տեղափոխվելն է: Միգուցե եւ «Խիմկին» երազանքի ակումբ չէ, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի առաջին լիգայի մրցաշարը ավելի ուժեղ է, քան մեր բարձրագույն խմբի առաջնությունը: Ես արդեն հասցրել եմ որոշակիորեն ծանոթանալ թիմի տղաների ու մարզիչների հետ` մեկ շաբաթ անցկացնելով այս թիմի կազմում:

Ի՞նչքան ժամանակ ես հանդես գալու «Խիմկիի» կազմում:

Այս պահի դրությամբ մինչեւ մայիսի վերջ, բայց չի կարելի բացառել, որ կշարունակեմ հանդես գալ այս ակումբում:

Քո կարծիքով, ի՞նչ կտա քեզ «Խիմկիում» հանդես գալը:

Թեեւ թիմը հանդես է գալիս առաջին լիգայում, միեւնույնն է, ռուսական թիմերի նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է: Շատ բան է կախված նաեւ ինձանից: Ես պետք է կարողանամ աչքի ընկնել, ու այդ դեպքում չի կարելի բացառել, որ այլ ակումբներից կարող են իմ խաղը նկատել: Իհարկե, նպատակ կա ավելի բարձրակարգ թիմում հանդես գալ, բայց հիմա պետք է ուժերս կենտրոնացնեմ «Խիմկիի» ելույթների վրա: Մարտի 3-4-ին կմիանամ թիմին Անթալիայում, որտեղ «Խիմկին» ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Զրուցեց Խաչի Չախոյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ