News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ 1,6 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային եւ հակահրթիռային ոլորտի պայմանագրի վերաբերյալ լուրերը բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ համաձայն մամուլի, պայմանագիրը վերաբերում է Aerostar, Orbiter տեսակի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանն ու նաեւ ադրբեջանցի մասնագետների պատրաստմանը։

«Այս լուրը բազմաթիվ հարցեր եւ «եթե»-ներ է առաջ քաշում, քանի որ մինչ այս Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքեր է պատրաստում իսրայելցիների օգնությամբ։ Բացի դրանից, եթե նման պայմանագիր նոր է կնքվում, ապա պարզ է դառնում, որ Իսրայելը նախկինում Ադրբեջանին որպես լուրջ գործընկեր չէր վերաբերում։ Սրանցից զատ, ամենակարեւորն այն է, որ նույնիսկ երբ խոսվում է մարտական անօթաչու թռչող սարքերի ձեռքբերման համար, մի քիչ անհավատալի է, քանի որ անգամ սովորական սարքերը հին մոդելներ են, 1,6 մլրդ դոլարը հսկայական գումար է»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ, ըստ երեւույթին, պայմանագրի հայտարարված գումարի 30-40 տոկոսը ադրբեջանցի գեներալները գրպանելու են, կամ էլ ավելի գաղտնի պայմանավորվածություն կա այդ երկու երկրների միջեւ։  

Հովհաննիսյանի խոսքով՝ թեեւ ադրբեջանական հերթական «բլեֆի» հավանականությանը, այնուամենայնիվ պետք չէ անտեսել այս լուրերը, քանի որ վերջին շրջանում Իրանի շուրջ առաջացած լարվածությունից հետո, Իսրայելը դաշնակիցներ է փնտրում։

Ըստ նրա՝ հետաքրքիր է, մասնավորապես ՀՕՊ եւ ՀՀՊ համալիրների մասին լուրը եւ եթե դա ճշմարիտ է ապա ակնհայտորեն ուղղված է Իրանի դեմ:

«Դժվարանում եմ ասել, թե ՀՕՊ եւ ՀՀՊ իսրայելական ինչ համալիրների մասին է խոսքը։ Բայց դրանք շատ բարձրակարգ են եւ գրեթե ոչ մեկին չեն վաճառվել մինչեւ այժմ»,-ասց փորձագետը։  

«Հնարավոր է Իսրայելի եւ Ադրբեջանի կառավարությունները գաղտնի պայմանագիր են կնքել՝ ընդդեմ Իրանի, եւ դրանից հետո է Իսրայելը համաձայնել ադրբեջանցի զինվորներին ԱԹՍ-ների ղեկավարման մասնագիտական հմտություններ տրամադրել»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով, քիչ հավանական է, որ Իսրայելը մարտական ԱԹՍ-ների արտադրման համալիր կառուցի Ադրբեջանում։

«Իսրայելը ավելի լուրջ ռազմական գործընկերներ ունի քան Ադրբեջանն է, եւ ավելի մերձ դաշնակիցներ, սակայն նույնիսկ այդ երկրներին չի տրամադրում ԱԹՍ-ների պատրաստման հույժ գաղտնի եւ թանկարժեք տեխնոլոգիան։ Այս պատճառով եմ կարծում, որ, եթե նույնիսկ Ադրբեջանում անօդաչուների ինչ-որ համալիր կառուցվի, ապա արտադրվող ԱԹՍ-ները չեն կարող լուրջ մոդելներ լինել»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին հայկական հակաօդային ուժերի կողմից ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ի զննումից հետո պարզ է դարձել, որ ադրբեջանական անօդաչուները իսրայելական անորակ, չհաջողված ԱԹՍ մոդելներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ