Ռուսաստանի նախագահի հրամանագրով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատար է նշանակվել գնդապետ Օլեգ Սմիրյոնովը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունում, նոր հրամանատարին ներկայացրել է Հարավային ռազմական շրջանի զորահրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Կարտապոլովը:
Օլեգ Նիկոլայի Սմիրյոնովը ռազմական կրթություն է ստացել, 2008թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, 2008 -2010թթ. եղել է Ռուսաստանի ՊՆ ռազմական տեսչության 1-ին բաժնի պետի տեղակալը, 2010թ.-ից` նույն բաժնի պետը:
Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում: