News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում գովել է Ամստերդամի «Այաքսի» եզրային կիսապաշտպան Արազ Օզբիլիսին:

Երկրպագուներից մեկը հարցրել է. «Պարոն Հայրապետյան, Ձեր կարծիքով Արազ Օզբիլիսը կհարմարվի՞ Հայաստանի հավաքականի խաղին, նկատի ունեմ «Այաքսի» եւ Հայաստանի հավաքականի խաղաոճերը»:

ՀՖՖ նախագահը պատասխանել է. «Եթե ուշադրություն դարձնեք, Արազ Օզբիլիսի խաղաոճը շատ մոտիկ է հավաքականի խաղաոճին եւ մտահոգության կարիք չկա: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ շատ արագ կմերվի հավաքականի հետ»:

Հավելենք, որ վերջին շրջանում Արազ Օզբիլիսը բավական տպավորիչ խաղ է ցուցադրում «Այաքսում» եւ պատահական չէ, որ ամրապնդվել է հոլանդական ակումբի հիմնական կազմում: Օզբիլիսն արդեն միացել է Կիպրոսում գտնվող Հայաստանի հավաքականին եւ փետրվարի 28-ին Սերբիայի հետ խաղում կարող է իր նորամուտը նշել ազգային թիմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ