News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր,  փետրվարի 28-ին Երեւանի ժամանակով 18:00-ին Կիպրոսում մեկնարկող Հայաստան - Սերբիա ընկերական հանդիպմանը Յուրա Մովսիսյանը չի մասնակցի: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Յուրա Մովսիսյանը եւս Կիպրոսում է, բայց կմասնակցի վաղը, փետրվարի 29-ին կայանալիք Կանադայի հետ ընկերական հանդիպմանը: Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի ՀՖՖ նախագահը խաղից, ապա Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ «ակնկալիքների, հաղթելու, պարտվելու համար չեն եկել, սա ընկերական խաղ է եւ այլ նպատակ ունի»:

«Մենք 30 ֆուտբոլիստի ենք բերել՝ փորձարկելու: Երիտասարդ ֆուտբոլիստներ են, որ ուժեղացնենք հավաքականը, մարզիչը նայի, թե ինչպես դասավորի խաղը, որ տակտիկան է ճիշտ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը` հավելելով, որ այս հանդիպումները տակտիկական  գործողությունների համար են:

ՀՖՖ նախագահը նաեւ հաստատեց հունական մամուլի տարածած տեղեկությունները, որ Հայաստանի ազգային հավաքականը մայիսին ընկերական հանդիպում է անցկացնելու Հունաստանի հավաքականի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ