News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարսելի քաղաքապետ, իշխող «Միության հանուն ազգային շարժման» կուսակցության  անդամ Ժան Կլոդ Գոդենը հանդես է եկել  ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրենքի վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մասին հայտարարությամբ` իր համակրանքն ու ցավը հայտնելով հայ համայնքին: Այս մասին հայտնում է ֆրանսիական «Maritima INFOS» կայքը:

«Ես ի գիտություն եմ ընդունում Սահմանադրական խորհրդի կողմից նախորդ ամիս Վալերի Բուայեի նախաձեռնությամբ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ  որոշումը:

Ես  նաեւ ցավակցում եմ բոլոր հիասթափվածներին եւ նրանց, ովքեր ցանկանում էին այս օրենքի ուժի մեջ մտնելը, քանի որ ժխտումն անտանելի է, եւ ես նախկինի պես վստահ եմ, որ դրա դեմ պետք է պայքարել:

Ես համամիտ եմ հայկական համայնքի հետ եւ ուրախ եմ, որ հանրապետության նախագահն արդեն խնդրել է կառավարությանը նոր տեքստ պատրաստել, որում հաշվի կառնվի Սահմանադրական խորհրդի  որոշումը», – հայտարարել է Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը:

Իսկ համաձայն «20 Minutes»-ի, Ֆրանսիայի  (Մարսել-Պրովանս) հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի անդամ Ժյուլյեն Արունյանը վրդովմունքով նշել է. «Դա նշանակում է, որ Ֆրանսիայում այժմ որոշ ցեղասպանություններ կարող են ժխտվել, իսկ որոշները` ոչ»:

Օրենքի կողմնակիցների համար Սահմանադրական խորհրդի որոշումը թուրքական կողմի լոբբինգի արդյունք է, որն ակտիվ կկերպով բողոքում էր դրա ընդունման դեմ: «Այդ երկիրը հաջողությամբ ներխուժեց մեր երկրի ներքին գործեր,- ասել է Ժյուլյեն Արունյանը: Եվ ահա արդյունքը: Սա նշանակում է, որ մենք առաջիկա շաբաթներին պետք է ակտիվացնեննք մեր լոբբին ամբողջ քաղաքական դաշտում, նույնիսկ  Սահմանադրական խորհրդում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ