News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ մասնագետների կողմից ստեղծվել եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում տեղադրվել են նորագույն տեխնոլոգաներ, որոնք հարկավոր է պատենտավորել: Այդ մասին այսօր` փետրվարի 29-ի հայտարարել է «Հայռուսգազարադի» վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը` աշխատանքային այց կատարելով ջէրմաէլեկտրակայան

Նա շնորհակալություն է հայտնել Հրազդան 5-ի  անձնակազմից, որը կարճ ժամանակահատվածում, մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերելով, կարողացել է ավարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը:

Նշենք, որ ներկայում կայանը գտնվում է փորձարարական –արդյունաբերական շահագործման փուլում: 2011 թ. դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը հանրապետության էներգահամակարգին է միացվել 2012թ. հունվարի 18-ին:

Մասնագետների գնահատմամբ, «Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործված նորագույն, տեխնոլոգիապես բարդ սարքավորումները, ներդրված ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադեպ տեխնիկական լուծումները կառույցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:

Էներգաբլոկի հզորությունը հասցվելու է 480 ՄՎտ-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ