News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի հարցերով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` ԱՄՆ Կոնգրեսում վերջինիս ելույթի ժամանակ:

Ադամ Շիֆը Քլինթոնին հիշեցրել է ցեղասպանության վերաբերյալ իր նախկինում արած հայտարարությունները, դրանք համեմատելով նրա օրերս արած հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը «պատմական վեճի առարկա է, հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Հիլարի Քլինթոնը հերթական անգամ խուսափողական պատասխան է տվել, օգտագործելով այնպիսի բնութագրումներ, ինչպիսիք են «սարսափելի դեպքեր», «20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկը»:

Քլինթոնը նաեւ հիշեցրել է Օբամայի` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձը, որտեղ նա հայտարարել է, որ «տեղի ունեցած փաստերի ամբողջական, անկեղծ եւ պարզ ճանաչումը բոլորի շահերից է բխում» եւ որ հայ եւ թուրք ժողովուրդների ու նրանց կառավարությունների վրա է ընկնում այդ հարցի լուծման պատասխանատվությունը:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծի հեղինակներ Ադամ Շիֆն ու Ռոբերտ Դոլդը, փետրվարի 27-ին, նամակ են հղել Քլինթոնին, որը ստորագրել են եւս 59 գործընկերներ Ներկայացուցիչների պալատից, րում նրանք կոչ են արել հրաժարվել վերջերս արված իր հրապարակային հայտարարությունից, որտեղ Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը ներկայացրել է որպես «պատմական դեբատների» հարց:

Կոնգրեսականներ Ջես Ջեքսոնը եւ Սթիվ Ռոթմանը աջակցել են Ադամ Շիֆի դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ