News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոնգրեսմեն Բրեդ Շերմանն ամերիկյան օգնություն ցուցաբերելու կոչ է արել Վրաստանի հայաբնակ Ջավախքին, հայտնում է Ամերիկայի հայկական ասամբլեան:

Բյուջեի քննարկման լսումների ընթացքում Շերմանը խնդրել է, որ Ջավախքում ապրող հայկական համայնքը եւս ստանա Ամերիկայի կողմից Վրաստանին տրամադրվող  ֆինանսական օգնության մի մասը:

Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը նույնպես աջակցում է Ջավախքի օգնության գաղափարին, համարելով, որ տվյալ ջանքերը կնպաստեն Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների ձեռքբերումներին:

Լսումներին ներկա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կոնգրեսականին գրավոր պատասխան չի ուղարկի:

Կոնգրեսական Շերմանը ասամբլեային հայտնել է, որ մտադիր է Հիլարի Քլինթոնին լրացուցիչ դիմել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից օգնություն հատկացնելու, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական շրջափակման  հարցերով:

Բրեդ Շերմանը նաեւ հարգել է Սումգայիթի զոհերի հիշատակը` ասելով. «Մենք երբեք չենք մոռանա Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները»:

«Մենք պետք է Ադրբեջանին կոչ անենք դադարեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված բոլոր սպառնալիքները եւ բռնության գործողությունները»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ