News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 1-ին, պետք է կայանար Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատաքննությունը: Նախատեսված էր, որ մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Հարություն Հարությունյանը, սակայն դատն սկսվելուն պես, պարզվեց, որ ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը չի ներկայացել դատաքննությանը:

Նա նամակ էր ուղարկել դատավոր Մխիթար Պապոյանի անունով, նշելով, որ լուրջ հիվանդ է, չի կարող ներկայանալ եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը:

Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ անհարգելի է գնահատում փաստաբանի բացակայությունը, քանի որ որեւէ տեղեկանք ներկայացված չէ: Նա միաժամանակ ասաց, որ նրա բացակայությամբ անհնար է շարունակել դատաքննությունը եւ հետաձգեց նիստը մինչեւ մարտի 13-ը:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ