News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է մի հեռուստահաղորդման, որի ժամանակ անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին եւ Խոջալուի իրադարձություններին նվիրված Ստամբուլի ակցիային։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  հաղորդման ժամանակ լրագրողը հիշեցրել է, որ 2015 թ. լրանում է 1915 թ. դեպքերի տարելիցը եւ, ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք մշակվո՞ւմ է 2015 թ. ուղղված նոր ռազմավարություն, Դավութօղլուն պատասխանել է, թե այդ հարցի շուրջ երկար ժամանակ աշխատանքներ են իրականացվում։

Դավութօղլուն նշել է. «Որպեսզի կարողանանք միասին պատմությունը կիսել, անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցման ուղիները: Մենք ցանականում ենք ցավ կիսել նրա հետ, ով ցանկանում է կիսել այդ ցավը»։

Ի պատասխան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի իրադարձությունների հիշատակման միջոցառման ժամանակ հայերին նվաստացնող պաստառների առկայության հարցին, Դավութօղլուն ասել է, թե, հիշատակման միջոցառում կազմակերպելը վերին աստիճանի բնական եւ անհրաժեշտ երեւույթ է, սակայն նման բովանդակության պաստառներն անընդունելի են։  «Մեր ադրբեջանցի եղբայրների ցավը կիսելը նաեւ մեր պարտքն է։ Մենք մեր ցավը չենք զոհաբերի նման ատելության եւ վիրավորանքի մշակույթին»-հավելել է Դավութօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ