News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն այսուհետ մոնիթորինգ կիրականացնի կենդանական ծագման մթերքների մեջ մնացորդների առկայությունը պարզելու համար: Այդ մասին այսօր` մարտի 1-ին, կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Ըստ գյուղնախարարության ներկայացրած ծրագրի` «մնացորդ» նշանակում են այն դեղագիտական նյութերը, որոնք ներակրվելով հիվանդ կենդանու օրգանիզմ` սպանդից առաջ մասամբ պահպանվում են մսի մեջ եւ կորող են առողջության համար վտանգավոր լինել: Մոնիթորինգի հիմնական նպատակներից մեկն էլ ապօրինի բուժումները հայտնաբերելն է, կամ կենդանիներին ինչ-ինչ նկատառումներով չափից ավելի չափաքանակների ներարկումների բացահայտումը:

Մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ գյուղանտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ գերատեսչության կողմից ներկայացված տեղեկանքում նշվել է, որ գիտատեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս բացահայտել անասնաբուժական դեղամիջոցների նույնիսկ ամենացածր մակարդակի առկայությունը սննդամթերքների մեջ: Միաժամանակ` կենդանական ծագման սննդամթերքների արտահանման վերաբերյալ եվրոպական օրենքը պահանջում է երրորդ երկրներից` ունենալ մնացորդի մոնիթորինգի եւ վերահսկման ազգային պլան: Այն պետք է հաստատվի Եվրահանձնաժողովի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ