News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական ոստիկանությունը Գուբայի շրջկենտրոնում` հանրապետության հյուսիսում, արցունքաբեր գազ է կիրառել  ցուցարարներին ցրելու համար: Բացի այդ, անկարգությունները ճնշելու համար ներգրավվել են ներքին զորքերի զինծառայողներ:

Ինչպես տեղեկացնում է Contact.az-ը, անկարգությունների պատճառ են դարձել շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Խաբիբովի` բնակիչներին ուղղված վիրավորական  արտահայտությունները:

Պաշտոնյան օրերս հողատարածքների վաճառքի հետ կապված գուբացիներին մեղադրել էր նրանում, որ վեջիններս «վաճառել են իրենց եւ իրենց շրջանը»:

Խմբագրության տվյալներով` մարտի 1-ի առավոտից տեղական իշխանության վարչական շենքի մոտ մինչեւ տասը հազար մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են պաշտոնյայի հրաժարականը եւ քարեր նետել շենքի վրա:

Խաբիբովը գնացել է ցուցարարների մոտ եւ ներողություն խնդրել, սակայն հավաքվածները չեն ցրվել` շարունակելով պահանջել նրա հրաժարականը, հաղորդում է «ԱՊԱ»-ն: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները փորձել են ցրել ամբոխը: Սկսվել են բախումներ: Միաժամանակ, քաղաքային ոստիկանությունում լրագրողներին հայտնել են, որ «շրջանում ոչինչ չի կատարվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ