News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի /ԱԳԳԾ/ 2011թ. եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի /ՊՎԳ/ փաստաթղթերի գնահատման նպատակով 2012թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:

Այցի շրջանակներում, մարտի 1-ին տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվել են ԱԳԳԾ եւ ՊՎԳ փաստաթղթերի 2011թ. գնահատման նախնական արդյունքները: Նշվել է այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին եւ հիմնական առաջնահերթություններին:

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության եւ պաշտպանական բարեփոխումների, խաղաղության աջակցության միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով, ինչպես նաեւ համագործակցություն է ընթանում արտակարգ իրավիճակների պլանավորման եւ աղետների արձագանքման բնագավառում, Գիտություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում: Նախաձեռնվել եւ շարունակվում է համագործակցությունը սահմանային անվտանգության եւ կիբեր պաշտպանության խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ