News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արմավիր-Ղարաղալա ճանապարհի 7-րդ կմ-ին այսօր` մարտի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով կան զոհեր: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 48-ամյա Արարատ Սահակյանը «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 40-ամյա Արթուր Մկրտչյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով «Մերսեդեսի» ուղեւորը՝ 47-ամյա Սուսաննա Խնուսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Արարատ Սահակյանը եւ մյուս ուղեւոր Ռուզաննա Խնուսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց, որտեղ Արարատ Սահակյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ